Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ասում են...

Ասում են...
16.12.2014 | 00:20

...թե Հովիկ Աբրահամյանը ցանկացել է գազի հարցի քննարկումը տեղափոխել գարնանային նստաշրջան, որն իր աշխատանքները սկսելու է փետրվարին: Հիշենք, որ ԲՀԿ-ն ու նրա արբանյակները խոստացել են փետրվարին սկսել «իշխանափոխության» բուռն գործընթաց: Ասել է` վերջիններիս Հովիկ Աբրահամյանը հնարավորություն է տալիս գազի հարցը ի շահ «իշխանափոխության», իմա` Սերժ Սարգսյանի դեմ օգտագործելու, որպեսզի ինքը ԲՀԿ-ի հետ համագործակցված հնարավորինս շատ զիջումներ կորզի Սերժ Սարգսյանից` թե՛ սահմանադրական փոփոխությունների, թե՛ ապագա ՆԳՆ-ի, թե՛ տնտեսական փլուզմամբ իր խարխլված դիրքերի ամրապնդման առումով: Հիշենք, որ գազի սակագինը բարձրացվել է Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք` «առանց» ԱԺ-ի հետ «հալ ու հարցմունքի», իսկ այն ժամանակ ԱԺ նախագահն էր Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ